Հայերեն տեքստը՝ ստորև։

Who would argue that art is something magical and extraordinary?

With digitalization, the access to the magic, to the world that only small communities had admittance to for centuries is much easier now. The art industry has changed a lot: billions of people can review and admire artworks online, art lovers have a wider choice of pieces they can enjoy and purchase. The changes make art collection more mainstream today. Moreover, it remains as important as it always was by helping the artists, the art market, and the culture in general to thrive.

Buying original art is widely accepted as intellectual enlightenment, something prestige, a sheer pleasure, after all. As much, as it is an emotional investment it is equally a monetary investment, too. The collectors set cultural status and commercial value of the art by their choices. Driven by human impulses the art collection serves not only individual desires but plays an important and significant role for the culture.

We can enjoy pieces of art works of world famous artists thanks to the art collectors. Today, many more can be the art brokers for future generations.

So, art collections is important for:

  • Artists – as it brings them encouragement, popularity, better living standards,
  • Art collectors – since they do emotional investment, monetary investment, set certain pathways for the progress of certain art directions, support artists,
  • Art industry – as it expands and grows, uncovers new names and adds on capitalization,
  • Contemporary art – since it develops as essential piece of the culture,
  • After all, for anyone – since watching an art piece gives one’s brain a level of dopamine as if in love.

In addition, when it comes to contemporary art, we want to share an interesting conclusion by Aasim Akhtar, a visual artist, writer and curator. “As the worldwide proliferation of museum buildings and the ever more congested calendar of international biennales and triennales testify (let alone private art galleries and art fairs), contemporary art is now a key sector of the leisure industry and a powerful force in urban and national regeneration,” Akhtar says. 

Love art, buy art, make art the piece of your home and leisure!

Interested?

Don’t miss our main event on May 27 – 30 in Yerevan and stay tuned for more news and discussions!

Արվեստի հավաքածու. ինչու՞ է այն կարևոր:

Ո՞վ կժխտի, որ արվեստը կախարդական է և արտասովոր:

Թվայնացման շնորհիվ կախարդանքը ավելի հասանելի է, մինչդեռ դարեր շարունակ այս աշխարհ միայն փոքր համայնքները մուտք ունեին: Արվեստի ինդուստրիան շատ է փոխվել. միլիարդավոր մարդիկ կարող են առցանց դիտել և հիանալ արվեստի գործերով, արվեստասերները արվեստի գործերով զմայլվելու և գնելու ավելի լայն ընտրություն ունեն: Այս փոփոխություններն արվեստի հավաքորդությունն ավելի համատարած են դարձնում: Ավելին, այն մնում է նաև կարևոր, որքան միշտ է եղել՝ օգնելով արվեստագետներին, արվեստի շուկային և ընդհանրապես մշակույթին զարգանալ:

Օրիգինալ արվեստ գնելը լայնորեն ընդունված է որպես ինտելեկտուալ լուսավորչություն, հեղինակության նշան, ի վերջո, հաճելի գործ: Դա թե էմոցիոնալ ներդրում է, թե դրամական: Հավաքորդներն [կոլեկցիոներները] իրենց կատարած ընտրությամբ սահմանում են արվեստի գործերի մշակութային կարգավիճակը և առևտրային արժեքը: Թեպետ մարդկային մղումների բերումով կազմավորվելով՝ արվեստի հավաքածուն միայն անհատական ցանկություններին չի ծառայում, այլև կարևոր և նշանակալի դեր է խաղում մշակույթի համար։

Աշխարհահռչակ նկարիչների արվեստի գործերը հիմա կարող ենք վայելել արվեստի հավաքորդների շնորհիվ: Այսօր էլ շատերը կարող են լինել արվեստի միջնորդներ ապագա սերունդների համար:

Եթե ամփոփենք, արվեստի հավաքածուները կարևոր են․

  • Արվեստագետների համար, քանի որ  քաջալերում են նրանց, ժողովրդականություն են բերում, ավելի լավ կենսամակարդակ ապահովում,
  • Արվեստի հավաքորդների համար, քանի որ նրանք կատարում են զգացմունքային ներդրումներ, դրամական ներդրումներ, որոշակի ուղիներ են սահմանում արվեստի որոշակի ուղղությունների առաջընթացի համար, աջակցում են արվեստագետներին,
  • Արվեստի ինդուստրիայի համար, քանի որ այն ընդլայնվում և զարգանում է, բացահայտում է նոր անուններ և ավելացնում է կապիտալիզացիան,
  • Ժամանակակից արվեստի համար, քանի որ այն զարգանում է որպես մշակույթի կարևոր մասնիկ,
  • Ի վերջո, բոլորի համար, քանի որ արվեստի գործ դիտելը մարդու ուղեղին տալիս է դոֆամինի մակարդակ, ինչպես սիրահարվածության ժամանակ:

Ընդհանրապես, ժամանակակից արվեստի մասին խոսելիս՝ արժե հիշել վիզուալ նկարիչ, գրող և համադրող Աասիմ Աքթարի մի հետաքրքիր եզրահանգումը։ «Ինչպես վկայում են թանգարանների շենքերի ընդլայնումը ողջ աշխարհում, միջազգային բիենալեների և տրիենալեների ծանրաբեռնված օրացույցները (չհաշված արվեստի մասնավոր պատկերասրահները և արվեստի տոնավաճառները), ժամանակակից արվեստն ներկայում ժամանցի ինդուստրիայի առանցքային հատվածն է և հզոր ուժ է քաղաքային և ազգային երիտասարդացման համար»,- ասում է Աքթարը։ 

Սիրեք արվեստը, գնեք արվեստ, դարձրեք արվեստը ձեր տան և ժամանցի մի մասը։ 

Հետաքրքրե՞ց։

Բաց մի թողեք մայիսի 27-ից 30-ը Երևանում կայանալիք մեր գլխավոր միջոցառումը և սպասեք նորությունների և քննարկումներին: 

Write A Comment